Բաժիններ՝

«ՎԿՍ Արմենիա»-ն ցանկանում է արտոնություն ստանալ. ֆիննախն առարկություն ունի

Թեթև արդյունաբերությամբ զբաղվող «ՎԿՍ Արմենիա» ընկերությունը խնդիրներ է ունեցել իր պատվիրատու գերմանական Hess Natur ընկերության հետ: Վերջինս, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված, ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել իր պատվերների մի մասի կատարումը: 2012 թ-ի ընթացքում  «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստան է ներմուծել 6696.64 կգ ընդհանուր քաշով տրիկոտաժե գործվածք: Համաձայն կնքված պայմանագրի՝ նշված գործվածքների պատվերների որոշ մասը մեկ տարվա ընթացքում կարվել և ուղարկվել է պատվիրատուին:

Այժմ ՀՀ կառավարությունը մտադիր է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ արտոնություն տալ ընկերությանը և 6 ամսով երկարաձգել մաքսային ռեժիմը: Հարցը ներառված է գործադիրի օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

Սակայն, հնարավոր է, որ ընկերությունն արտոնություն չստանա. որոշման նախագծում ներառված է ֆինանսների նախարարության առարկությունը, ըստ որի՝ ընկերությունը համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմումը պետք է կառավարության աշխատակազմ ներկայացնի մաքսային ռեժիմի ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ: Մինչդեռ ապրանքատեսակի մի մասի համար «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծման ժամկետն ավարտվում է ս.թ. հուլիսի 17-ին, իսկ համապատասխան դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվել հունիսի 13-ին:

Նշենք, որ «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերությունն աշխատում է օտարերկրյա ընկերությունների պատվերով`տոլինգային եղանակով: 2013թ. հունվար – մայիս ամիսներին ընկերությունն արտադրել և արտահանել է 288.5 մլն դրամի արտահագուստ: Ընկերությունում աշխատում են 432 մարդ, որից` 171-ը մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս