Բաժիններ՝

TAP գազատարի ընտրությունը Վրաստանի տնտեսությանը կբերի երկու միլիարդ դոլարի ներդրում. վրացի դեսպան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն Բաքվում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկու երկրների փոխահարաբերություններին.

«Ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է Վրաստանի համար: Վրաստանի կառավարության գրեթե ողջ կազմը և վարչապետն արդեն այցելել են Ադրբեջան: Օրեր առաջ հաստատվել է սահմանազատման պլանը, որով գործընթացն ավարտվելու է մինչև 2014 թվականի ավարտը:

5 ամսվա ընթացքում երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը կազմել է 628 միլիոն դոլար: Որպես Եվրոպա գազի փոխադրման երթուղի «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) ընտրությունը Վրաստանի տնտեսությանը կբերի մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում և կապահովի աշխատատեղեր: Շատ կարևոր է նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու հարցը:

«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» համագործակցության ձևաչափը շատ կարևոր է Թբիլիսիի համար, ադրբեջանական բիզնեսն արդեն իսկ 210 միլիոն դոլար է ներդրել երկրի տնտեսության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031