Բաժիններ՝

Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղղելը համաձայնեցված է Ադրբեջանի հետ. իրանցի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանն արդեն ավելի քան 42 տարի է, ինչ համագործակցում են Արաքս գետի ջրային պաշարների օգտագործման հարցում.

«Դրա հետ կապված՝ կնքվել է պայմանագիր: Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղղելու վերաբերյալ կարող եմ ասել,որ Իրանն օգտագործում է միայն իր մասը: Ադրբեջանն արդեն իսկ համաձայնություն է տվել դրան, քանի որ յուրաքանչյուր կողմն ունի իր ջրային պաշարներն օգտագործելու իրավունք:

Նախագիծը հայտնվել է ոչ վաղ անցյալում, և դրա իրագործումը կպահանջի 2-3 տարի: Ուժեղ տեղումներից հետո Արաքսի մակարդակը երբեմն բարձրանում է, ինչը հանգեցնում է ջրհեղեղի:

Պատրաստված հատուկ մեխանիզմի շնորհիվ նորման գերազանցած ջրի քանակն ուղղվելու է Ուրմիա լիճ: Ադրբեջանի համապատասխան մարմիններն ամբողջովին իրազեկվել են այդ մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031