Որքան են վաստակելու ոստիկանության վարչության պետերն ու մյուս աշխատակիցները (աղյուսակ)
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հինգշաբթի օրվա նստում կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման հավելված N 1-ի մեջ։ Վարձատրության նոր չափերը ներկայացված են աղյուսակում։ Բացի այդ նախատեսվում է գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի աշխատավարձը 121,788-ից դարձնել 125,224 դրամ։ Որոշման նպատակը ՀՀ ոստիկանությունում գործող վարձատրության փաստացի չափի պահպանումն է մինչև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: