Բաժիններ՝

Մանրամասներ՝ Հացիկ գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանությունից (տեսանյութ)

alttv.am-ի փոխանցմամբ՝ Հացիկում տեղի ունեցած դաժան դեպքը ցնցեց ամբողջ համայնքը: Որդին, դաժանաբար ծեծելով հարազատ մորը, դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին, կեսգիշերն անց: Երբ հարևաններն առավոտյան լսել էին Վերգուշ Սարգսյանի մահվան լուրը, անմիջապես հասկացել էին, որ կնոջ մահվան պատճառը կլինի իր հարազատ որդին՝ Վարդան Ստեփանյանը, ով պարբերաբար, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի է ենթարկել ընտանիքի բոլոր անդամներին:

Ըստ կայքի՝ հարևանները Վերգուշ Սարգսյանին հաճախ էին խորհուրդ տվել դիմել ոստիկանություն: Հրաժարվել էր ու արգելել հարևաններին խոսել այդ թեմայով: Հերթական վեճը ողբերգությամբ ավարտվեց,- ասում են հարևանները:

«Այն, որ 37-ամյա Վարդան Ստեփանյանը խմիչքի նկատմամբ թուլություն ուներ, գյուղում բոլորը գիտեին: Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը նկատել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում Ստեփանյանն ավելի հաճախ էր ոգելից խմիչք օգտագործում:
Չարաբաստիկ գիշերը, հերթական ծեծի ընթացքում 77-ամյա տիկին Վերգուշին հաջողվել էր պատուհանից փախչել և պատսպարվել հարևանի տանը: Հարևանն էլ շտապօնություն էր կանչել և տիկին Վերգուշին հիվանդանոց տեղափոխել»,- գրում է կայքը:

Արմավիրի բժշկական կենտրոնում տուժողին ընդունել են ժամը 04:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակում: Վերգուշ Սարգսյանն առավոտյան ժամը 09:50-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կարդացեք նաև

Հարևանների վկայությամբ՝ Վարդան Ստեփանյանի կինը վեճերի պատճառով 2 անչափահաս որդիների հետ մեկ շաբաթ առաջ հեռացել էր տանից, մայրն էլ մի քանի օր աղջկա տանն էր ապրում: Նախօրեին էր գյուղ վերադարձել և կրկին տղայի հետ վեճի բռնվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն և որոնողական աշխատանքներ կասկածյալ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս