Դավիթ Կարապետյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզ, ք. Գորիս
Կրթություն
1999 – 2003 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ
2003-2005 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա
2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010-2011 թթ. – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
2012-2013 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։