 
                        Լոռիի մարզպետարանի 35-ամյա առաջատար մասնագետն ինքնասպան է եղել (լրացված)
 
                                    Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 29-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Իր բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 35-ամյա Աննա Ա-ն, ով աշխատում էր Լոռիի մարզպետարանում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի այս տեղեկությունը հաստատել են թե Լոռիի մարզպետարանից, թե ոստիկանության Լոռիի մարզային քննչական բաժնից:
Վերջինս աշխատում էր մարզպետարանում որպես առաջատար մասնագետ:
Իսկ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, երիտասարդ կինը նախ կտրել է երակները, ապա՝ լոգարանում կախվել։ Նա նաեւ երկտող է թողել՝ շատ կարճ բովանդակությամբ։
Նրան ճանաչողները պատմում են, որ երիտասարդ կինն ունեցել է որոշակի անձնական խնդիրներ, երկու անգամ ամուսնալուծվել է, որի պատճառով ունեցել է ծանր ապրումներ։ Նրա մոտ նկատվել է տրամադրության անկում։
Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        