Շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներն այսօր կառավարությունում ներկայացրել են 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունները։
Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները: Վարչապետին զեկուցվել է հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:
Վարչապետն անդրադարձել է նաև ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների և աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: