ԵՄ-ն ու Ադրբեջանը նախաստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագրի նախագիծը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախաստորագրվել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին պայմանագրերի նախագծերը:

ԵՄ-ի կողմից այն ստորագրել է Եվրահանձնաժողովի՝ ներքին քաղաքականության գծով գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ նախաստորագրումից հետո ակնկալվում է, որ պայմանագրերի նախագծերը կստորագրվեն նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:
Վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը լայն հնարավորություն է ընձեռում արտասահմանում սովորող ուսանողների, գիտությամբ զբաղվողների, բուժման նպատակով արտասահման մեկնողների, մարզական, մշակութային ու հումանիտար միջոցառումներին մեկնողների համար:

Տեսանյութեր

Լրահոս