Բաժիններ՝

Ինչ փակ փակ խորհրդակցություն է գումարել Գյումրիում Աղվան Հովսեփյանը

ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է Գյումրի եւ փակ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի դատախազության շենքում:

Շիրակի մարզի դատախազության շենքում փակ ֆորմատով քննարկումը տեւել է շուրջ երկու ժամ: Իսկ քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ մարզի ուժային կառույցների ղեկավարները՝ Շիրակի մարզի դատախազը, դատարանի նախագահը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ԱԱԾ Շիրակի մարզի ղեկավար Աշոտ Կագրամանյանը եւ այլոք:

Քննարկման ավարտին ՀՀ դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ կիսամյակային քննարկում է եղել, եւ որ նման քննարկումներ անց են կացվելու ՀՀ բոլոր մարզերում:

«Կիսամյակի քննարկում էր ինչպես մյուս մարզերում, արդյունքների մասին տեղյակ կպահվի լրագրողներին կոլեգիալ քննարկումներից հետո՝ ըստ մարզերի, ըստ վարչական շրջանների»,-ասել է  նա:

ԳԱԼԱ-ն հետաքրքրվել է  նաև Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանի մասին, որից պետք է պարզ լիներ, թե արդյոք ՀՀ վարչապետը իմացե՞լ է, որ ինքը օֆշորային ընկերության փայատեր է: Խոսքը այն հայտնի օֆշորային ընկերության մասին է, որի փայատերերի կազմում նշված է նաև Տ. Սարգսյանի անունը, սակայն վերջինս պնդում է, որ իրեն փայատեր են դարձրել առանց իր գիտության: Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է, թեեւ այդ պատասխանը հասցեագրվել է ՀՀ դատախազությանը: ՀՀ դատախազի մամլո խոսնակը հորդորեց այս հարցով դիմել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, քանի որ գործը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչության վարույթում:

Սոնա Տռուզյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ նաեւ գնդապետ Արտակ Բուդաղյանի գործի առնչությամբ զինդատախազի կանխակալ վերաբերմունքի մասին գնահատականներին՝ ասելով, որ գործը ՊՆ քննչական ծառայությունում է:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս