Բաժիններ՝

Պակիստանում թալիբները բանտից ազատել են ավելի քան 240 բանտարկյալի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում թալիբներն այսօր գրոհել են Դերա-Իսմայիլ-Խան քաղաքի բանտը: Դրա արդյունքում բանտից փախել է 243 բանտարկյալ, որոնցից 6-ն ավելի ուշ ձերբակալվել են:

Գրոհի ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում նաև 6 ոստիկան, 4 բանտարկյալ, 2 զինյալ և 1 խաղաղ բնակիչ: Ականատեսների վկայությամբ՝ ահաբեկիչները հարձակվել են գիշերային ժամերին՝ անջատելով բանտի էլեկտրականությունը: Թալիբների ազատած բանտարկյալների թվում կան ծայրահեղական խմբավորումների բազմաթիվ անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031