Բաժիններ՝

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քիմիական գործարանում գրանցվել են մի շարք պայթյուններ (տեսանյութ)

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տավերես քաղաքում գտնվող պրոպանի արտադրության գործարանում գրանցվել են մի շարք ուժգին պայթյուններ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան:

Ականատեսների վկայությամբ՝ Blue Rhino ընկերությանը պատկանող գործարանի տարածքում գրանցվել են մի քանի տասնյակ պայթյուններ: Գործարանի տարածքում բռնկված հրդեհի բոցը բարձրացել է մի քանի տասնյակ մետր:

Տեղի ոստիկանությունը գործարանից 1.4 կիլոմետր շառավղով ընկած տարածքում հայտարարել է տարհանման գոտի: Պայթյունների սկսվելու պահին գործարանում գտնվել է 10-24 մարդ, որոնց ճակատագիրը դեռ մնում է անհայտ: Հրդեհի պատճառը նույնպես անհայտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս