 
                        Թունիսում հայտարարվել է եռօրյա սուգ
 
                                    BBC-ի փոխանցմամբ՝ Թունիսում 8-9 զինվորական է զոհվել Ալժիրի սահմանի մոտ գտնվող լեռնային շրջանում, ուր զինված անձինք դարանից հարձակում են գործել բանակային պարեկների վրա: Այս մասին հայտարարել է Թունիսի նախագահի ներկայացուցիչը:
Նշվում է, որ զինվորականները հարձակման ենթարկվելու պահին լեռներում փնտրելիս են եղել զինյալների թաքստոցը: Հարձակում գործածների ինքնությունն անհայտ է:
Ապրիլին նմանատիպ հանգամանքներում զոհվել էին ոստիկաններ, ինչում իշխանությունները մեղադրել էին արմատական իսլամիստներին: Զինվորականների զոհվելու հետ կապված՝ Թունիսում հայտարարվել է եռօրյա սուգ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        