 
                        Այսօր ԱՄՆ-ում կկայացվի Wikileaks-ի ենթադրյալ տեղեկատուի դատավճիռը
 
                                    CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ-ում հրապարակվելու է Wikileaks կայքի ենթադրյալ տեղեկատու Բրեդլի Մենինգի դատավճիռը: Այն հայտարարելու է ԱՄՆ ռազմական տրիբունալը:
Մենինգը ձերբակալվել է 2010 թվականի մայիսին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Wikileaks-ում հայտնվեց 2007 թվականին ամերիկյան մարտական ուղղաթիռի կողմից Իրաքում երկու լրագրողին սպանելու մասին տեսագրությունը:
Ընթացիկ տարվա փետրվարին Մենինգը համաձայնվել էր իրեն մեղավոր ճանաչել իր դեմ ներկայացված 10 ամենաթեթև մեղադրանքներով: Ընդհանուր առմամբ, նրա նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել 22 կետով: Այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Նշվում է, որ Մենինգի դատավճիռը ցույց կտա, թե ինչ կարող է սպառնալ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        