Տիգրան Առաքելյանը 2 տարի է բանտում է. մամուլ
«Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարանը կլսի օգոստոսի 5-ին: Այս գործով անհիմն մեղադրանքով՝ 2011 թվականի օգոստոսի 9-ից անազատության մեջ է գտնվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Աոաքելյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երեք ամիս առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի վճիռը և այն կրկին ուղարկել լրացուցիչ քննության: Երիտասարդները, ըստ այդ վճռի, դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման»:
Ամբողջական հոդվածը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: