Բաժիններ՝

Արտագաղթը հասել է ահռելի չափերի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի ճափերի. այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով արտագաղթել է 39 հազար 897 մարդ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով ուղևորահոսքի վիճակագրական տվյալները: ըստ այդմ՝ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 19.693, ժամանել՝ 12.399 մարդ: Ու սա միայն օդային ճանապարհով:

Այնինչ Հայաստանից շատերն արտագաղթում են նաև ավտոբուսներով: Եվ դրանց հանրագումարը մտահոգիչ թիվ է կազմում: Բայց, ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, իշխանություններն ամեն գնով փորձում են հետաձգել այդ տխուր թվերի հրապարակումը»:

Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031