Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի առաջին քաղաքացին. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վերմոնտ նահանգում մահացել է Գարրի Դևիսը՝ հասարակական գործիչը, ով 1948 թվականի մայիսին իրեն հռչակել է աշխարհի առաջին քաղաքացի:

Դևիսը մահացել է հուլիսի 24-ին, նրան չբավականացրեց 3 օր՝ իր 92-ամյակը բոլորելու համար: Չեն նշվում Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարության հիմնադրի մահվան պատճառները: Հուղարկավորման ժամկետը նույնպես նշված չէ:

Հասարակական գործիչն ունի 2 որդի և 2 դուստր: Բրոդվեյան նախկին դերասանն ու ռմբակոծիչի օդաչու Գարրի Դևիսը հարազատ երկրի քաղաքացիությունը հրաժարվել է 1948 թվականի մայիսի 25-ին: Դա տեղի է ունեցել Փարիզում, երբ նա ներկայացավ ԱՄՆ դեսպանատուն՝ իր անձնագիրը վերադարձնելու համար:

Իր որոշումը նա բացատրել էր նրանով, որ եթե աշխարհում մարդիկ հրաժարվեն իրենց ազգություններից ու պետություններից, ապա մոլորակի վրա չեն գրանցվի պատերազմներ, մարդիկ ստիպված չեն լինի պատերազմել միմյանց դեմ:

Իշխանությունները նրան հրահանգել են Ֆրանսիան լքել մինչև սեպտեմբերի 12-ը: Մինչ այդ Դևիսն այցելում է Շայո նստավայր, ուր բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ դրանով իսկ մուտք գործելով չեզոք տարածք: Դրանից հետո նա ստանում է աշխարհի առաջին քաղաքացու անձնագիրը:

Ավելի ուշ նա քանիցս փորձել է ճամփորդել դրանով, ինչի համար նրան սովորաբար ձերբակալել են: 1953 թվականին նա հիմնում է Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն, որը նրա ղեկավարման ներքո սկսում է հայտ ներկայացնողներին տրամադրել անձնագրեր, ամուսնական վկայականներ, ծննդականներ և այլ փաստաթղթեր:

Մահվանից մի քանի շաբաթ առաջ Գարի Դևիսն աշխարհի քաղաքացու անձնագիր է տրամադրել ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որի փաստաթղթերը չեղյալ են հայտարարվել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: Սնոուդենը 2013 թվականի հունիսի վերջից գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում:

pic_ec7001da3d185c9599fadc9b0e02d5f2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս