Ակցիայի մասնակիցներից մեկը չէր ենթարկվում ակտիվիստների կոչին

Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության բողոքի ակցիան: Քաղաքապետարանի խոտածածկ տարածքում աշխատակիցներից մեկը խոտի մշակման աշխատանքներ էր իրականացնում, սակայն ակտիվիստներից մեկը հրաժարվում էր վեր կենալ նստած տեղից: Նա չէր լսում նաև իր հետ բողոքի ակցիա անցկացնող անձանց կոչերին, ովքեր հորդորում էին նրան չխանգարել աշխատանքներին:

Իրավիճակը հարթելու համար միջամտեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա քաղաքաետարանի աշխատակցին կոչ արեց շրջանցել խոտածածկ տարածքի այն հատվածները, որտեղ ակտիվիստներ են նստած: Միջամտության արդյունքում իրավիճակը վեճի չվերածվեց. ակտվիստը ևս վեր կացավ իր տեղից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031