Բաժիններ՝

«Արդարությունը ձեր ձեռքերում է»` սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ «Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:
«Ունիսոն» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին` հոլովակում բարեգործական հիմունքներով նկարահանվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031