Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են Google Reader-ի փակվելու «իրական» պատճառը

Google Reader-ը փակվել է ընկերության ղեկավարության կողմից դրա նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: Այս մասին հայտնում է BuzzFeed հրատարակչությունը` մեջբերելով Google ընկերության մի քանի աղբյուրների:

Հրատարակչությունը նշում է, որ վերջին շրջանում ընկերությունում չկար մարդ, ով կղեկավարեր Google Reader-ի զարգացման աշխատանքները: Այդ ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ավելի բարձր առաջնահերթության ծրագրեր առաջ քաշվեցին:

Ընդ որում, ինչպես նշում է BuzzFeed-ը, Google-ի բարձրաստիճան ղեկավարությունը՝ գործադիր տնօրեն Լարի Փեյջի գլխավորությամբ, անգամ չի զբաղվել Google Reader-ի զարգացման պատասխանատու գնելու ուղղությամբ, քանի որ RSS ընթերցիչը չեն համարել ռազմավարական կարևորության արտադրանք:

Նշենք, որ Google Reader-ը փակվել է 2013 թվականի հուլիսի 1-ին: Օգտվողներին տրվել է ևս 2 շաբաթ, որպեսզի ծառայությունից ներբեռնեն իրենց տվյալները և դրանք փոխանցեն այլ կայքեր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս