Բաժիններ՝

Ռաֆայել Հովհաննիսյանի անունով կեղծ պրոֆիլ է բացվել, և կեղծ գրառումներ են տարածվում նրա անունից

Քիչ առաջ ֆեյսբուքում Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ «Ռաֆայել Հովհաննիսյան» օգտատիրոջ անունով գրառում տարածվեց, որտեղ վերջինս իր տեսակետն էր հայտնել Հրաչյա Հարությունյանի և տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ Ռաֆայել Հովհաննիսյանի տեսակետը կարող է հետաքրքրել շատերին, 168.am-ը նույնպես այն տեղադրել էր կայքում:

Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ այդ գրառումը տարածվել է Ռաֆայել Հովհաննիսյան անունով բացված կեղծ օգտատիրոջ կողմից, և այդ էջն (https://www.facebook.com/profile.php?id=100005769665110) այս պահին այլևս գոյություն չունի (տես՝ ներքևի նկարը):

Ռաֆայել Հովհաննիսյանը հերքել է, որ ինքը նման գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ որ մեկը էջ է բացել FB-ում, և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեն: Այս պահին ես Գերմանիայում եմ, նկարահանումների եմ, բայց որ եկա-գտա` ով ա գրում-տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի` մեղմ ասած: Իսկ ինչ կանեմ իրականում` կարող եք ենթադրել միայն: Հարգանքներով` Ռաֆայել Հովհաննիսյան»:

168.am-ը ներողություն է խնդրում Ռաֆայել Հովհաննիսյանից և ընթերցողներից կեղծ օգտատիրոջ գրառումը  հրապարակելու համար:

FB-Rafael

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս