Բաժիններ՝

Իջևանցի տղամարդը կախվել է աշխատանք չունենալու պատճառո՞վ

Հուլիսի 3-ին  Իջևանի տուրիստական բազայի մոտ, բարձրադիր վայրում հայտնաբերվել էր Իջևան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Տիգրան Բլբուլյանի դին:

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանները 5 օր  որոնել էին նրան: Վերջինիս կինը՝ Սուսաննա Չիբուխչյանը, կայքին հայտնել է, որ իր ամուսինը  վարքով տարօրինակ չէր, բարձրագույն կրթություն ուներ, ավարտել էր  Պոլիտեխնիկ ինստիտուտը: Կնոջ ասելով՝  նա շինարարության աշխղեկ  էր,  շատ էր մտահոգված, որ ինքը երկար ժամանակ աշխատանք չուներ: Տիկին Սուսաննան հերքել է այն տեղեկությունը, թե իր երեք որդիներից մեկը հոգեկան հիվանդ է՝ ասելով, որ իր զավակներից ոչ մեկը հիվանդ չէ: Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն է կատարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031