Պարույր Հայրիկյանի գործով ամբաստանյալի ավտոմեքենան փորձաքննության չի ենթարկվի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստնյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ իր պաշտպանյալի ավտոմեքենան ապրանքագիտական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությունը:

Պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել էր նաև դատատեխնիկական փորձաքննություն նշանակել Տպագրիչների փողոցի բնակիչ Խաչատուր Ջանազյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է պատասխանել այդ ավտոմեքենայի ազդանշանային համակարգի վերաբերյալ որոշակի հարցերի:

Կողմերի՝ միջնորդության մասին կարծիք հայտնելուց հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացավ խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու: Դատական նիստն այժմ ընդմիջվել է, որի ավարտից հետո դատավոր Գ. Պողոսյանը կհրապարակի որոշումը՝ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031