Բաժիններ՝

Ինչպես դաստիարակել «պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացիների». Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարությունը գտել է լուծումը

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր»:

Նախագիծը քննարկվելու է կառավարության առաջիկա նիստում՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացմամբ։

Տեղեկացնենք, որ  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Այսինքն, օրինագծի ընդունման դեպքում, հուլիսի 5-ը կնշվի որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օր։

Ինչպես նշվում է որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ՝ «ՀՀ պետական խորհրդանշանների օրը պետական տոն ընդունելը ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսևորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաև պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ»։

Ի դեպ, նախագծին կցված տեղեկատվական-հիմնավորող հատվածը պակաս հետաքրքիր չէ և դրա ընթերցումը կարող է օրենքի փոփոխությունից ոչ պակաս չափով նպաստել «պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացիների դաստիարակությանը»։ Եթե, իհարկե, ընթերցողը բավարար համբերություն ունենա մինչև վերջ կարդալ այդ տեքստը։ Ստորև ներկայացնում ենք դրանից մի հատված.

«Հա­մա­տա­րած տե­ղե­կատ­վա­կան հա­մաշխարհայնացման պայ­ման­նե­րում, երբ ժա­մա­նակա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը և տա­րաբ­նույթ մտա­ծո­ղութ­յան ձ­ևե­րը մեծ ա­րա­գութ­յամբ և անարգել ի­րենց տեղն են գտնում կեն­ցա­ղում, ձ­ևա­վո­րում ար­ժե­քա­յին նոր հա­մա­կար­գեր` ա­ռաջ­նա­հերթ նշանա­կութ­յուն է ձեռք բե­րում ազ­գային ինք­նութ­յան պահ­պա­նութ­յա­նը և պե­տա­կա­նութ­յան գա­ղա­փարի արժևոր­մա­նը միտ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ձեռ­նար­կու­մը, այդ թվում` հայ­րե­նի­քի և սե­փա­կան ժո­ղովր­դի պատ­մութ­յու­նը, անց­յա­լը, ներ­կան, ա­պագան ար­տա­ցո­լող պե­տա­կան և ազգային խորհր­դա­նշան­նե­րի վե­րա­բեր­յալ հա­մա­պար­փակ գի­տե­լիք­նե­րի տա­րա­ծու­մը և դրանց արժևոր­ման ար­մա­տա­վո­րու­մը:

Պետության քաղաքացիների վերաբերմունքը դեպի խորհրդանշանները ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ և հավատում նրա ապագային: Այս պարագայում կարևորվում է պետական խորհրդանշանների հետևողական հանրահռչակումը, որի կարևորագույն բաղկացուցիչներից է տոնի պետականորեն նշումը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս