Բաժիններ՝

Եվրոպայի 38 օդանավակայաններում ձերբակալվել է 43 «բանկային» հանցագործ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի 38 օդանավակայաններում ձերբակալվել է 43 մարդ՝ հանցավոր ցանցին վերացնելու նպատակով, որը զբաղվում էր բանկային քարտերի մեքենայություններով:

Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպոլը: Ձերբակալություններն իրականացվել են եվրոպական 16 երկրների օդանավակայաններում, ուր ոստիկանները ձերբակալել ու հարցաքննել են նրանց, ովքեր բանկային քարտերից հափշտակված տվյալների օգտագործմամբ գնել են ավիատոմսեր:

Եվրոպոլի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայում ու Հունաստանում ձերբակալվել է 7-ական մարդ, Նիդերլանդներում՝ 5 մարդ, Իսպանիայում ու Իռլանդիայում՝ 4-ական մարդ: Ենթադրվում է, որ հանցագործների մի մասը մասնակից է նաև թմրանյութերի շրջանառմանը, ապօրինի ներգաղթի կազմակերպմանը, փաստաթղթերի կեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930