Բաժիններ՝

Ջոն Քերին փորձում է Իսրայելին ու Պաղեստինին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ ժամանել է Իսրայել, ուր հանդիպել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Դրանով մեկնարկել է Քերիի մաքոքային դիվանագիտության հերթական փուլը՝ փորձելու համար իսրայելցիներին ու պաղեստինցիներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ինչը դադարել է դեռևս երեք տարի առաջ:

Քերիի համար սա արդեն հինգերորդ այցն է տարածաշրջան: Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կողմերը հայտարարություններ չեն արել մամուլի համար: Լրագրողներին թույլատրվել է ֆիքսել միայն Քերիի ու Նեթանյահուի ձեռքսեղման պահը:

Ակնկալվում է, որ Իսրայելից Քերին կմեկնի Հորդանան, ուր բանակցություններ կվարի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Չի բացառվում, որ դրանից հետո նա կարող է վերադառնալ Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս