Տնտեսության աճի միտումները զգալիորեն նվազել են
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին 5 ամսում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.3%-ով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված ցուցանիշների համաձայն՝ մայիսն ապրիլի համեմատ աճը 8.3% է, սակայն այս տարվա մայիսը 2012-ի մայիսի համեմատ արձանագրվել է տնտեսության անկում՝ 1.3%-ով:
Նշենք, որ տնտեսական աճի ցուցանիշը տարվա սկզբից 12-ամսյա կտրվածքով զգալի աճ էր գրանցում, սակայն ամսեամիս այդ աճի տմպը նվազում էր: Այսպես, 2013-ի հունվարը 2012-ի հունվարի համեմատ աճը եղել է 9.4%, փետրվարը 2012-ի փետրվարի նկատմամբ՝ 8.8%, մարտը 2012-ի մարտի նկատմամբ՝ 8.1%, ապրիլը 2012-ի ապրիլի նկատմամբ՝ 3.9%: Տարեկան կտրվածքով մայիսին անկում է գրանցվել արդյունաբերության (7.4%), գյուղատնտեսության (1.3%), շինարարության (15.9%), էլեկտրաէներգիայի արտադրության (20.4%), արտաքին առևտրաշրջանառության (9%) ոլորտներում: