Բաժիններ՝

Գյումրու բնակչուհուն սպանել են Թուրիքայում

Այսօր առավոտից Գյումրիում խոսակցություններ են տարածվել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է եւ Մուշ 2 թաղամասում է գրանցված: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացուն սպանել են իր չորս երեխաների աչքի առաջ:

«Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը, պատմում են, որ սպանել է երեխաների աչքի առաջ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց նրա հարեւանուհին, ով չցանկացավ ներկայանալ եւ ով աշխատում է  Գյումրու բժշկական կենտրոններից մեկում: Բուժաշխատողները եւս ասացին, որ ճանաչում են սպանված կնոջը, նա ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, ունեցել են 4 երեխա եւ երկար ժամանակ Գյումրիում ապրել են հաշտ ու համերաշխ: «Էնքան սիրով ամուսիններ էին, որ չեք պատկերացնի, միշտ երեխաներին բերում էին հիվանդանոց պատվաստման, շատ ուշադիր ծնողներ էին, թուրք տղամարդը զգացվումէր, որ շատ է սիրում նաեւ կնոջը, իրար հասկացել ու ապրում էին: Նա նաեւ հայերեն էր սովորել, շատ ուշադիր էր նաեւ կնոջը»,-պատմեցին հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր ճանաչում էին ամուսնական զույգին: Նրանց խոսքերով՝ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, սա ակնհայտորեն դուր չի եկել ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:

Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձեց ճշտել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնից, որտեղից փոխանցեցին, որ դեպքը կատարվել է Թուրքիայի քաղաքներից մեկում եւ հիմա այնտեղից կնոջ դին են տեղափոխել Գյումրի՝ հուղարկավորելու:

ՀՀ ԱԳՆ-ից եւս փորձեցինք մանրամասներ իմանալ, սակայն ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ տեղեկությունները շատ չեն: «Այդ երկրի հետ դիվանագիտական որեւէ հարաբերություն չունի մեր երկիրը եւ մանրամասներ ճշտել դեռ չի հաջողվել, գիտենք, որ հետաքննություն է սկսվելու, իսկ մանրամասները, թե ո՞վ, որտե՞ղ եւ ինչո՞ւ, դեռ ճշտվում են»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ բնակչուհին ազգությամբ եզդի է, հայ չէ, բայց նա ամբողջ կյանքում Հայաստանում է եղել եւ ՀՀ քաղաքացիություն ունի:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս