«Ես որևէ բիզնես չունեմ, մի «բուդկա» էլ չունեմ». ՕԵԿ պատգամավոր
Մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, թե ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը էիտար շենքերում բնակարաններ ունի ու բավական լավ կյանքով ապում: Այսօր լրագրողների հետ զրույցում պատգամավոր հերքեց այդ հրապարակումը. «Ես որևէ բիզնես չունեմ, մի «բուդկա» էլ չունեմ: Դրա համար այսպես ազատ խոսում եմ: Ասում են՝ ալրաղացներ ունեմ, չգիտեմ ինչեր ունեմ. Ես բավական բարի մարդ եմ, կամեցող մարդ եմ որպես գյումրեցի: Եթե ալրաղացներ ունենայի, այդ իրենց ասած՝ ազդեցիկ պապաների կերակրատաշտին մի քիչ այդ ավելցուկից որպես անասնակեր կուղարկեի, բարեգործություն կանեի: Ինչ վերաբերում է նրան, թե էլիտար շենքում եմ ապրում, որոշ գաճաճների, թզուկների համար խռուշչովկաները երևի էլիտար շենք են»: ՕԵԿ պատգամավորը հավաստիացրեց, որ սուտ է նաև այն տեղեկությունը, թե Երևանում ինքը երկու բնակարան ունի: «Ես ունեմ 64 քառակուսի մետր, բանկից երկարաժամկետ հիփոթեկային վարկով ձևակերպած բնակարան: Իմ հարևաններն էլ ուրախացել էին՝ ասում էին լավ է՝ էլիտար է կոչվում մեր շենքը: Քանաքեռ-Զեյթունում է, հրավիրեմ բոլորիդ՝ տեսնեք»: Հ. Մարգարյանի խոսքով, ինքը բնակվում է մեծամասամբ Գյումրիում՝ իր հայրական տանը, բազմաբնակարանոց շենքոմ ու անգամ այդ տան նկուղն է հայտարարագրել: