Femen-ը հերթական ակցիան է անցկացրել Անգելա Մերկելի ներկայությամբ
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Femen միջազգային շարժման ակտիվիստուհիները հերթական կիսամերկ ակցիան են կազմակերպել Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ հերթական միջոցառման ժամանակ:
4 կիսամերկ աղջիկ սկսել են վանկարկել Free Femen (Ազատություն Ֆեմենին) կարգախոսն այն ժամանակ, երբ Մերկելը ժամանել է Գերմանական պրոդյուսերների ալյանսի կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը:
Աղջիկների մարմիններին գրված է եղել կոչ՝ կապված Թունիսում չորեքշաբթի ազատազրկման դատապարտված իրենց գործընկերներին ազատելու հետ: Միջոցառման անվտանգության աշխատակիցներն արագորեն արձագանքել են և աղջիկներին դուրս են բերել միջոցառման տարածքից:
Անգելա Մերկելի ներկայությամբ Femen-ի նախորդ ակցիան անցկացվել էր հունիսի 7-ին: