«Միցուբիշի» չլինի, չեն հովանա. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջերս ԱԺ աշխատակազմը խորհրդարանի համար պատվիրել է 5 հատ օդորակիչ, 3 միլիոն 557 հազար 500 դրամ ընդհանուր արժեքով: ԱԺ-ից պատվիրվել էր, որ օդորակիչը պետք է լինի ոչ ավել, ոչ պակաս` քան Mitsubishi Electric:
Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նման որակ ապահովող, նույնիսկ մեկ մակերեսի` 60 քմ-ի օդափոխման համար նախատեսված, ասենք «Էլ Ջի» ֆիրմայի օդորակիչը մեկ հատը Երևանոմ կարելի է ձեռք բերել 450-480 հազար դրամով, 711 հազարի փոխարեն»: