Բաժիններ՝

Առողջ ապրելակերպ ինֆարկտից հետո

Ինֆարկտը սարսափելի հիվանդություն է, սակայն միշտ չէ, որ կյանքն ավարտվում է նրանից հետո: Այսօր սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների 80%-ը 4-6 ամիս անց վերադառնում է աշխատանքին և կյանքի նորմալ ռիթմին: Սակայն պետք չէ մոռանալ, որ պետք է պահպանել զգուշավորության կանոնները:

Հիվանդի ռեաբիլիտացիան իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկական վերականգնում, այլ նաև հոգեբանական աջակցություն և սոցիալական ադապտացիա:

Ֆիզիկական ռեաբիլիտացիա

Ֆիզիկական ռեաբիլիտացիան սրտանոթային համակարգի ֆունկցիայի մաքսիմալ վերականգնումն է: Դրա համար անհրաժեշտ է 2-6 շաբաթ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որը պետք է զարգացնի կողային անոթների շրջանառությունը:

Հոգեբանական ռեաբիլիտացիա

Սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդներին համակում է կրկնվող ինֆարկտի վախը: Նման դեպքում բժիշկը նշանակում է այնպիսի դեղամիջոցներ, որոնք խաղաղեցնում են հոգեվիճակը:

Սոցիալական ռեաբիլիտացիա

Սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդները համարվում են անաշխատունակ 4 ամիսների ընթացքում: Այնուհետև նրանց ուղարկում են վերջնական հետազոտման, որի արդյունքում հիվանդների գրեթե 50%-ը վերադառնում է աշխատանքի, նրանց աշխատունակությունը գործնականում ամբողջությամբ վերականգնվում է: եթե առաջանում են բարդություններ, ապա ժամանակավորապես նրանց համար դասավորում են  հաշմանդամության երկրորդ կարգ:

Ռեբիլիտացիայի ժամանակ հիվանդներն ընդունում են բժիշկների նշանակած դեղերը, որոնք նախատեսված են սրտի և անոթների աշխատանքի բարելավման համար: Անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգին և օգտագործել այնպիսի սննդամթերք, որն օգնում է հաղթահարելու հիվանդության հետևանքները: Ռեաբիլիտացիայի  փուլում գտնվող հիվանդների համար շատ կարևոր են դրական էմոցիաները: Դրական էմոցիաներ կարող են պատճառել հոբբին, ֆոտոապարատով  զբոսանքները, թեթև ֆիզիկական աշխատանքն այգում:

Ինֆարկտից հետո պետք է հետևել 8 կարևոր կանոնների

Կանոն 1

Հետևեք ճիշտ սննդակարգին: Ինֆարկտից հետո 3 շաբաթ պետք է ընդունել ստորև ներկայացվող սննդակարգը:

Առաջին շաբաթ

Առաջին նախաճաշ: Կաթնաշոռ- 50գ, կաթով հերկուլեսային շիլա- 100գ, կաթով թեյ- 150մլ

Երկրորդ նախաճաշ: Խնձորի պյուրե- 100գ

Ճաշ: Բանջարեղենային ապուր- 150մլ, մսով սուֆլե- 50գ, գազարի պյուրե բուսայուղով- 100գ, մրգային ժելե- 100գ

Ետճաշիկ: Կաթնաշոռ- 50գ, մասուրի թուրմ- 100մլ

Ընթրիք: Ձկից մսագնդիկ- 50գ, հնդկաձավարի շիլա- 100գ, լիմոնով թեյ- 150մլ,

Գիշերը: սև սալորաչրի թուրմ- 100մլ

Երկրորդ շաբաթ

Առաջին նախաճաշ: Սպիտակուցային ձվածեղ- 50գ, մաննիի շիլա մրգային պյուրեով- 200գ, կաթով թեյ- 200մլ

Երկրորդ նախաճաշ: Կաթնաշոռ- 100գ, մասուրի թուրմ- 200մլ

Ճաշ: Բանջարեղենային բորշչ ձիթայուղով- 250մլ, խաշած միս- 55գ, կարտոֆիլի պյուրե- 150գ, մրգային ժելե- 100գ

Ետճաշիկ: Խորոված խնձոր- 100 գ

Ընթրիք: Եփած ձուկ- 50գ, գազարի պյուրե- 100գ, կիտրոնով թեյ- 150մլ

Գիշերը: Ոչ յուղոտ կեֆիր- 200մլ

Երրորդ շաբաթ

Առաջին նախաճաշ: Կարագ- 10գ, պանիր- 30գ, հնդկաձավարի շիլա- 150գ, կաթով թեյ- 200մլ

Երկրորդ նախաճաշ: Կաթով կաթնաշոռ- 150գ, մասուրի թուրմ- 200մլ

Ճաշ: Վարսակի ապուր բանջարեղենով- 250մլ, եփած հավ- 100գ, շոգեխաշած բազուկ թթվասերի մեջ, թարմ խնձոր- 100գ

Ընթրիք: Եփած ձուկ կարտոֆիլի պյուրեով, (85գ ձուկ, 150գ կարտոֆիլ), թեյ կիտրոնով- 150մլ

Գիշերը: 200մլ կեֆիր կամ այլ կաթնաթթվային ըմպելիք

2. Պետք է սահմանափակել աղի օգտագործումը

Աղի լրացուցիչ քանակը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը: Այն հեշտությամբ կուտակվում է հյուսվածքներում և նպաստում է այտուցների և հևոցի առաջացմանը: Բժիշկն ինքն է որոշում, թե ինչ քանակությամբ աղ պետք է օգտագործի հիվանդը, սակայն միջին հաշվարկներով՝ օրական աղի չափաքանակը չպետք է գերազանցի 5-6 գրամը, մոտ 1 ոչ լիքը թեյի գդալ աղ:

3. Անհրաժեշտ է իջեցնել մարմնի քաշը:

Ինչպե՞ս պետք է քաշի նվազեցմանը հասնել: Անհրաժեշտ է  սահմանափակել յուղոտ, տապակած, աղի և քաղցր կերակուրների օգտագործումը: Կենդանական յուղը պետք է փոխարինել բուսականով:  Բանջարեղենով կարելի է պատրաստել համեղ և սննդարար կերակուրներ:

4. Պահպանեք ֆիզիկական ակտիվությունը

Ինֆարկտից հետո չպետք է պասիվ կյանքի անցնել: Անհրաժեշտ է  ֆիզիկական վարժություններ կատարել, զբաղվել թեթև աերոբիկայով, քայլել մաքուր օդում: Այս ամենի հետ մեկտեղ՝ պահպանեք չափի զգացողությունը, որպեսզի չվնասեք Ձեր առողջությունը:

5. Մի՛ ծխեք

Անհրաժեշտ է ինֆարկտից հետո թողնել ծխելը, քանի որ ծխելը թողած ինֆարկտ տարած հիվանդների մոտ նվազում է կրկնվող ինֆարկտի առաջացման հավանականությունը 20-50%-ով:

6. Անհրաժեշտ է ընդունել բժշկի ընդունած դեղամիջոցները ժամանակին և կանոնավորապես  անցնել համապատասխան հետազոտություններ:

7. Պետք է կանոնավորապես հետազոտվել մասնագետ բժշկի մոտ: Հետինֆարկտային շրջանում անհրաժեշտ է մշտական վերահսկողություն սահմանել սրտանոթային համակարգի առողջական վիճակի  համար:

8. Կանոնավորապես հետևեք սրտի զարկերակի աշխատանքին և LD-ի մակարդակին:

Ինֆարկտը զարգանում է աթերոսկլերոզի հետևանքով, իսկ աթերոսկլերոզն իր հերթին` խոլեստերինի բարձր մակարդակից և արյան մեջ կենդանական ճարպերի ավելորդ քանակության հետևանքով: Ուստի շատ կարևոր է սննդակարգից բացառել կենդանական ճարպ պարունակող սննդամթերքները, ինչպես, օրինակ, նրբերշիկը, սարդելկան, երշիկը, պատրաստի պիլմենները, խանութներում վաճառվող պատրաստի մսի ֆարշը: Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել խոզապուխտ, բեկոն, ճարպոտ ծխահարած և չծխահարված մթերքներ: Բացառեք սննդակարգից նաև կարագը, յուղոտ կաթնաշոռը, կաթը, մածունը, թթվասերը և սերուցքը:

Ինչպես ճիշտ սնվել ինֆարկտից հետո

Սկզբում պետք է ուտել օրը 6-7 անգամ և փոքր չափաբաժնով: Այնուհետև անցում է կատարվում օրական 5-6 անգամ ուտելու ռեժիմին, և այս ռեժիմը պետք է պահպանել ինֆարկտից հետո մեկ ամիս: Չպետք է ընդունել շատ տաք կամ շատ սառը սնունդ, որպեսզի ստամոքսն իր վարքով, կտրուկ ռեակցիաներով չնպաստի սրտի աշխատանքի արագացմանը: Սննդակարգից պետք է բացառել տարեկանի հացը, թարմ հացը, յուղոտ կաթը, վարունգը, լոբազգիները, խաղողի հյութը, գազավորված ըմպելիքները, քանի որ նրանք կարող են առաջացնել փարափքություն և աղիքային այլ երևույթներ: Փորկապությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ընդգրկել այնպիսի սննդամթերքներ, որոնք նպաստում են աղիների շարժողական ֆունկցիայի կարգավորմանը և աղիների դատարկմանը: Այդպիսի սննդամթերքներից են գազարի, բազուկի,  խնձորի և մածունի խառնուրդը, թարմ քամած գազարի, բազուկի և ծիրանի հյութը, ինչպես նաև տարբեր կոմպոտները: Ինֆարկտի սուր շրջանում խորհուրդ է տրվում եփված աղը փոխարինել այլ պրոֆիլակտիկ կամ բուժային-պրոֆիլակտիկ աղով կամ սանասոլով: Ախորժակը գրգռելու և ոչ աղի սննդամթերքի համի բարելավման համար կարելի է օգտագործել լիմոնի աղ, լիմոնի կամ տոմատի հյութ: Շաքարը կարելի է փոխարինել մեղրով կամ քսիլիտով (օրական 10-15գ):

Ինֆարկտին հաջորդող երկու օրերը հիվանդին թույլ են տալիս քիչ քանակությամբ հեղուկ ընդունել` օրական 7-8 անգամ 50-70մլ չափաքանակով:  Որպես հեղուկ՝ կարող եք օգտագործել ոչ թունդ, կիսաքաղցր լիմոնով  թեյ,  մի փոքր գոլից տաք, ջրով բացած մրգային հյութ, մասուրի թուրմ, ջրիկ կիսել, հանքային ջուր առանց գազի, հապալասի օշարակ: Ճարպոտ սննդամթերքի ընդունումից հետո արյուն են ներթափանցում մանր ճարպեր, իսկ 3-6 ժամ անց արյունը դառնում է ճարպոտ, և զարգանում է լիպեմիա: Ճարպոտ սննդամթերք օգտագործելուց հետո բոլոր մարդկանց մոտ առաջանում է լիպեմիա, սակայն տղամարդկանց մոտ այն ավելի վառ կերպով  է արտահայտված: Քանի որ յուղոտ արյունն ավելի խիտ է և կպչուն, սրտի համար դժվար է լինում արյունը տեղաշարժել անոթներով, և այդ ծանրաբեռնվածության պատճառով դանդաղ է աշխատում: Բացի այդ, նման արյունը նստում է արյունատար անոթների պատերին և առաջացնում է խցանում, որն էլ իր հետևանքն է թողնում սրտի աշխատանքի վրա: Այստեղից որպես հետևություն՝  պետք է օգտագործել չափավոր քանակությամբ յուղոտ սննդամթերք, որպեսզի օրգանիզմը կարողանա այն լուծել, իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մարդն ուտում է հաճախակի և քիչ: Նման իրավիճակ առաջանում է նաև այն դեպքում, երբ չարաշահում ենք ածխաջրերի օգտագործումը: Ավելորդ ածխաջրերը վերածվում են ճարպի, որը և կուտակվում է անոթների մեջ: Հիշեք հետևյալ ոսկե կանոնը` սննդի հետ պետք է ընդունենք այնքան էներգիա, որքան կարող ենք ծախսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս