Բաժիններ՝

Երկարակեցության 14 գաղտնիքները մոլորակի ամենատարեցներից. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է երկարակեցության 14 գաղտնիք, որը խորհուրդ են տալիս մեր մոլորակի ամենատարից մարդիկ: Բժիշկները գիտեն, թե ինչպես պետք է ապրել մինչև 85 տարեկան. պետք է վարել առողջ ապրելակերպ, սակայն ինչպես ապրել դրանից ավելի, դեռ մնում է բժշկական առեղծված:

Forbes-ն այդ մասին հարցում է անցկացրել նրանց մոտ, որոնք ավելի քան 100 տարեկան են՝ իմանալու համար նրանց երկարակեցության գաղտնիքը:

Կերեք հացահատիկային մշակաբույսեր, բանջարեղեն և ձուկ

100 տարին բոլորած առողջ մարդիկ ամենաշատն ապրում են Ճապոնիայում՝ Օկինավա կղզում: Ինչո՞ւ հենց այստեղ: Հնարավոր է՝ նրանց երկարակեցության գաղտնիքը պետք է փնտրել սննդի մեջ: Օկինավայում մարդիկ շատ են սնվում մշակաբույսերով, բանջարեղենով, ձկներով և փոխարենը քիչ են օգտագործում ձու, միս և կաթնամթերք:

Ամերիկացի Դեյզի Մաքֆադենը, ով նոյեմբերին կդառնա 101 տարեկան, նախաճաշին կանոնավորապես օգտագործում է վարսակի փաթիլներ և մրգեր, ճաշին՝ հավի մսով աղցան կամ ձուկ, իսկ ընթրիքին՝ բանջարեղեն՝ ոչ յուղալի մսով:

1

Խուսափեք գազավորված խմիչքներից, անգամ՝ դիետիկ

Բժիշկները նախազգուշացնում են գազավորված խմիչքների (անգամ դիետիկ) օգտագործման վտանգի մասին և խորհուրդ են տալիս խմել միայն ջուր կամ հյութ: Ամերիկուհի Մաքֆադենը, ով գրեթե 101 տարեկան է, իր ողջ կյանքի ընթացքում նույնպես հազվադեպ է օգտագործել գազավորված խմիչք, իսկ ներկայումս ընդհանրապես չի օգտագործում այն:

Դրա փոխարեն նա խմում է ջուր, լոռամրգի հյութ, կաթ կամ սառույցով թեյ: Սուրճն ու ալկոհոլային խմիչքները նույնպես չեն վնասում առողջությանը, եթե դրանք չափազանց շատ չեն օգտագործվում: Բժիշկ Դևիդ Փրինսի խոսքերով՝ շաբաթական 2 կամ 3 ալկոհոլային խմիչքի օգտագործումը կամրապնդի ձեր առողջությունը:

2

Ձեզ թույլ տվեք ոչ մեծ զիջումներ (արտոնություններ)

Բժիշկները ոչ միայն ներողամտորեն են վերաբերում նրան, որ իրենց հիվանդները ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան են իրենց թույլ տալիս, այլև խրախուսում են նրանց այդ պահվածքը: 101-ամյա Մաքֆադենն օգտագործում է շոկալադե փշուրներով թխվածք, սիրում է կարմիր գինի և «Արյունոտ Մերի» կոկտեյլ:

Նման խորհուրդներ են տալիս նաև բժիշկները: Բժիշկ Փրինսը խոսում է շաքարի և կարմիր մսի կիրառումը շաբաթական մեկ կամ երկու անգամ օգտագործմամբ սահմանափակելու անհրաժեշտության մասին: Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ դրանք կարելի է օգտագործել փոքր չափաբաժիններով:

3

Պետք է ամեն օր արթնանալ և անցնել գործի

Եթե դուք սիրում եք հեռուստացույց դիտել ննջազգեստով, ապա հարյուր տարին բոլորած անձանց խոսքերով՝ այդ սովորույթը կարող է ձեզ վաղաժամ հասցնել գերեզմանոց: Ամերիկացի Վիոլա Կրոուսոնը, ով 101 տարեկան է, արդեն 41 տարի է, ինչ թոշակի անցնելուց հետո ամեն օր արթնանում է և ամեն օր մարզանք է կատարում, որը հնարավորություն է տալիս մարզել իր ձեռքերը, ոտքերը և թիկունքը:

4

Գնացեք զբոսնելու

Բժիշկների խոսքերով՝ ֆիզիկական վարժություններն անպայմանորեն չեն նախատեսում ամենօրա բարդ մարզումներ կամ թանկարժեք ֆիթնես կենտրոնի հաճախում: Պետք է շատ քայլել, բարձրանալ աստիճաններով և փորձել անձամբ կրել կատարած գնումները, կամ աղբի պարկը: Այդ ամենը կամրապնդի ձեզ:

Էլմեր Իստոնը, ով դեկտեմբերին կդառնա 102 տարեկան, թոշակի անցնելուց հետո ամեն օր դուրս է գալիս զբոսնելու, եթե եղանակը տալիս է այդպիսի հնարավորություն: Evercare ընկերության անցկացրած հետազոտության համաձայն, 100 տարին բոլորած անձանց 41 տոկոսը շարունակում է զբոսնել՝ իր կենսական ուժերը պահպանելու համար:

5

Լուծեք խաչբառեր

Բժիշկ Էրիկ Ռակովն ասում է, որ ոչ միայն ֆիզիկական, այլև՝ մտավոր մարզումները կօգնեն ձեզ ապրել մինչև 100 տարեկան: Ուղեղի մարզման եղանակներից մեկը խաչբառներն են: Եթե դուք երիտասարդ ժամանակ սկսեք շաբաթական լուծել մի խաչբառ, ապա ծերության ժամանակ կգտնվեք ավելի լավ վիճակում:

Փորձագետների խոսքերով՝ դրանք շատ լավ են նաև ուղեղի ամրապնդման համար: Բացի այդ, ինչպես վկայում են տարբեր հետազոտություններ, որևէ երաժշտական գործիքով նվագելը կօգնի ուղեղային գործունեության պահպանմանը:

6

Դուրս եկեք մաքուր օդի

Թոշակի անցնելուց հետո շատ ծեր մարդիկ ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը: Դա նշանակում է, որ մարդիկ չեն ստանում բավականաչափ վիտամին D: Հենց դրա պակասը հետազոտողների կարծիքով՝ հանգեցնում է լուրջ հիվանդությունների՝ ներառյալ սրտի անբավարարվածությունը, քաղցկեղի տարբեր տիպերը, դիաբեթը և այլն:

Ծերերի հանդեպ խնամքի հարցերով մասնագետ Կլաուդիա Ֆայնը նշում է, որ անգամ ոչ մեծ քանակությամբ արևային լույսը շատ ուժեղ բարձրացնում է տրամադրությունը և բարելավում է աշխարհի նկատմամբ ձեր հայացքը:

7

Պահպանեք ընտանիքը և այլ մարդկանց հետ կապերը

Հետազոտողները ցույց են տալիս, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում: Հնարավոր է՝ դա տեղի է ունենում նրա համար, որ ամուսիններն աջակցում են միմյանց, ստիպում են միմյանց գնալ բժշկի: Բարեկամական սերտ կապերն ավելի պակաս կարևոր չեն, քան՝ ռոմանտիկ հարաբերությունները:

Evercare ընկերության հարցումները ցույց են տվել, որ ավելի քան հարյուր տարեկանների 82 տոկոսն ամեն օր խոսում է բարեկամների ու ազգականների հետ, 79 տոկոսը կարծում է , որ ակտիվ շփումը լավ է առողջության համար:

8

Պահպանեք հոգևորությունը

101-ամյա Կրոուսոնն իր կյանքի մեծ մասի ընթացքում եկեղեցի է այցելում շաբաթական մեկ անգամ, 102-ամյա Իստոնը սկսել է զբաղվել ձկնորսությամբ, որպեսզի հնարավորություն տա «հանգիստ կանգնել և խորհել»: Մերի Մալեչան, ով 104 տարեկան է, մշտապես, որքան որ հիշում է իրեն, աղոթում է առավոտյան ու երեկոյան:

Evercare-ի հետազոտությունն ի ցույց է դնում, որ 100 տարեկանից ավելի մեծ մարդկանց 62 տոկոսն ամեն օր աղոթում է, խորհում է կամ մասնակցում է որևէ այլ հոգևոր գործունեությանը: Բժիշկները կարծում են, որ հանգստացնող դասընթացները օգնում են ապրել ավելի երկար:

9

Սիրեք ձեր աշխատանքը

Այսօր, երբ մենք աշխատանքի վրա անցկացնում ենք մեր կյանքի մեկ երրորդը, հատկապես կարևոր է սիրել այն, թե ինչով եք զբաղվում: Հոգեբույժ Գերի Քենեդին վստահեցնում է, որ նոր զբաղմունքների որոնումը և ընդհանրապես կյանքում զբաղված լինելը կօգնի ձեզ երկար ժամանակ պահպանել առողջությունը: 102-ամյա Իստոնը դասավանդել է Հարվարդի համալսարանում և ընդգծել է, որ իր աշխատանքը իրեն տվել է «խոր գոհացում»:

10

Մնացեք զբաղված

102-ամյա Իստոնը վստահ է, որ երկարակեցության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա մշտապես ինչ-որ բան է անում: Նա շատ ակտիվ է եղել իր ողջ կյանքի ընթացքում՝ զբաղվել է բռնցքամարտով, ձկնորսությամբ, եղել է հայրենակցության ու ռադիոսիրահարների անդամ: Իստոնը շարունակում է ակտիվ գտնվել նաև թոշակի անցնելուց հետո և կամավոր օգնում է բոյսկաուտներին:

11

Ատամները մաքրեք թելով

Ձեր մայրը ճիշտ է գտնվել՝ ասելով, որ ատամները թելով մաքրելը շատ ավելի կարևոր է, քան դուք կարող եք ձեզ պատկերացնել: Ֆայնի խոսքերով՝ բերանը մարմնի ամենաաղտոտված մասերից մեկն է. «Պարադոնտոզի հետևանքով մանրէները բերանից կարող են հայտնվել արյան շրջանառության համակարգի մեջ և հասնել մինչև սիրտ՝ դրանով իսկ առաջացնելով սրտի անբավարարվածություն և անգամ միկրոկաթվածներ, որոնք կարող են հանգեցնել տկարամտության»:

12

Խուսափեք բացասական հույզերից

101-ամյա Մաքֆադենն ասում է. «Ես փորձում եմ հեռու մնալ անդուր մարդկանցից, տեղերից ու իրերից: Ես միշտ գոհ տեսք ունեմ և շնորհակալ եմ աշխարհին այն ամենի համար, ինչ ունեմ»: Գերի Քենեդին համաձայն է նրա հետ, որ լավատեսները սովորաբար ավելի առողջ են և որ դեպրեսիան, բացասական հույզերը և փակ լինելը հաճախ հանգեցնում են վաղաժամ մարմանը:

13

Շփվեք երիտասարդության հետ

Հոգեբույժ Գերի Քենեդին վստահեցնում է, որ երբ ծեր մարդիկ շփվում են երիտասարդների հետ կամ դաստիարակում են երիտասարդ սերնդին, դա կօգնի նրանց զգալ իրենց արժեքը և նրանց կյանքին տալիս է հավելյալ իմաստ: 101-ամյա Մաքֆադենը պատմում է, որ ունի ընկերներ, որոնք իրենից երիտասարդ են մի քանի սերնդով, ինչն իրեն օգնում է զգալ երիտասարդ: 102-ամյա Իստոնը բոյսկաուտների հետ աշխատում է որպես կամավոր, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բանով կիսվել երիտասարդության հետ:

14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս