
«Խելացի» կոնտակտային ոսպնյակները (լինզաները) կգան փոխարինելու Google Glass-ին

Կորեացի գիտնականներն աշխատում են ոսպնյակների ուղղությամբ, որոնք կարող են այլընտրանք դառնալ Google Glass-ի համար: Օգտագործելով նանոտեխնոլոգիաների մատերիալների ոլորտում վերջին ձեռքբերումները, գիտնականներն հուսով են սովորակալ աչքի համար նախատեսված ոսպնյակներն ավելի ֆունկցիոնալ դարձնել:
«Խելացի» ոսպնյակների մշակումամբ զբաղվում են են մի խումբ հետազոտողներ` քիմիկ- տեխնոլոգ Յանգ Յունգ Պառկայի գլխավորությամբ` Ուլսանի համալսարանից: Նրանց ստեղծած թափանցիկ նյութի շնորհիվ, որը ստացվում է գրաֆինի ճկուն խառնուրդից և արծաթե նանոմանրաթելից, հնարավոր է դարձել կարողացան կցել լուսադիոդը սովորական փափուկ կոնտակտային ոսպնյակին: Այս մշակումը արդեն փորձարկվել է ճագարների վրա, որոնց աչքերը իրենց չափերով նման են մարդու աչքերի չափերին:
Այսպիսով, ինժեներները հուսով են ստեղծել այնպիսի լինզաներ, որոնք կունենան համակարգչի բոլոր ֆունկցիաները, սակայն, միևնույն, ժամանակ դրանք նաև թափանցիկ և փափուկ լինեն:
«Մեր նպատակն է ստեղծել, այնպիսի լինզաներ, որոնք կունենան բոլոր գործառույթները և կարող են անել այն ամենը, ինչն անում է Google Glass-ը»,- ասել է նախագծի ղեկավարը:
Վերջին շրջանում էլեկտրոնային լինզաներով հետաքրքրվում են բազմաթիվ ընկերություններ, սակայն նրանց մշակումները կամ ավելի կոշտ են կամ էլ անթափանց: