Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի հղի ու մերկ արձանը (լուսանկարներ)

Ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի հղիության լուսաբանումը վերջին մի քանի ամիսներին կարծես դարձել էր համաշխարհային մամուլի անբաժանելի մասը: Այժմ բանը հասել է նրան, որ ի պատիվ հղի Քիմ Քարդաշյանի նույնիսկ ստեղծվել է արձան: Այս մասին հաղորդում  բրիտանական հայտնի «Daily Mail» պարբերականը:

Արձանի հեղինակը լոսանջելեսցի քանդակագործ Դենիել Էդվարդսն է, ով Քիմ Քարդաշյանին պատկերել է հղի և կռնատ տեսքով և նաև ստեղծել է Քիմի դեռ չծնված մանկան փոքրիկ արձանիկը:

«Նա երբեք չի քաշվել ցույց տալու իր մարմինը, բայց Լոս Անջելեսի արվեստագետի նոր ստեղծագործությունը կարող է նույնիսկ չափից ավելին լինել փառքի սիրահար Քիմ Քարդաշյանի համար»,- գրում է «Daily Mail»-ը:

kim-qandak

qim-q1 qim-q2

qim-q4 qim-q3

qim-q6 qim-q5

Ավելացնենք, որ Դենիել Էդվարդսը նախկինում ևս ստեղծել է արձաններ` նվիրված այլ հայտնի դեմքերի, մասնավորապես` Բրիթնի Սպիրսին, Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Թագավորության արքայազն Չալզի որդու`Վիլիամի և նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի դեռևս չծնված երեխային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930