Իրանն ԱԷՄԳ-ի քարտուղարությանը մեղադրել է բանակցությունները ձգձգելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ձգձգման պատասխանատվությունը կրում է ԱԷՄԳ-ի քարտուղարությունը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիյեհը.

«Ես համաձայն եմ (ԱԷՄԳ-ի) գլխավոր տնօրենի հետ, որ մենք պտույտներ ենք գործում: Իսկ ո՞վ է մեղավոր: Իհարկե, քարտուղարությունը: «Կառուցվածքային մոտեցման» փաստաթուղթը գրեթե համաձայնեցված է, սակայն կան մի շարք կետեր, որոնց շուրջ պնդում է Իրանը:

Մենք չենք կարող ընդունել իրավիճակը, երբ գործակալությունը ցանկանում է ասել «ապագայում մենք կարող ենք խնդրել հետագա գործողություններ», և այդ գործողությունները կարող են իրենցում ներառել ռազմական օբյեկտներ մուտք գործելը: Դա քարտ-բլանշ է: Մենք չենք կարող թույլ տալ դա: Մենք պատրաստ ենք ունենալ հստակ շրջանակներ»:

Տեսանյութեր

Լրահոս