ԱՄՆ-ը չի կարող անտարբեր գտնվել Թուրքիայում կատարվող դեպքերի հանդեպ. Ջո Բայդեն

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հուսով է, որ Թուրքիայի կառավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը երկրում՝ առանց ժողովրդավարության ու մարդու իրավունքների նորմերը խախտելու:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ կապված Թուրքիայի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում ընթացող զանգվածային ակցիաների հետ. «Թուրքիան այսօր հնարավորություն ունի ի ցույց դնել, որ անհրաժեշտություն չկա ընտրություն կատարել տնտեսական զարգացման ու ժողովրդավարության միջև:

Թուրքիայի ապագան պատկանում է բացառապես այդ երկրի ժողովրդին, սակայն ԱՄՆ-ը մտադիր չէ այնպիսի կեցվածք որդեգրել, իբրև թե, անտարբեր է այնտեղ ընթացող դեպքերին»:

Տեսանյութեր

Լրահոս