
Թուրքիայում զոհվել է երրորդ ցուցարարը (տեսանյութ)

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է հակակառավարական բողոքի ակցիաների երրորդ զոհը: Ավելի վաղ ստացված վնասվածքից հիվանդանոցում այսօր մահացել է Էթհեմ Սարըսյուլյուքը:
Վերջինս գլխի շրջանում ծանր վիրավորվել է Անկարայում ոստիկանի արձակած կրակոցից: You Tube վիդեոհոսթինգում տեղադրվել է Սարըսյուլյուքի վիրավորվելու պահի մասին պատմող տեսանյութ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորվել էր, որ ստացած վնասվածքներից մահացել են հակակառավարական ակցիաների մասնակիցներ 20-ամյա Մեհմեթ Այվալըթաշը և 22-ամյա Աբդուլլահ Ջյոմերթը: