
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու անհրաժեշտության շուրջ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայկական ու ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու անհրաժեշտության շուրջ:
Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանագահ Յան Կելիի գրասենյակը. «Կողմերը համաձայնության են եկել բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու շուրջ: Համանախագահները շարունակելու են համատեղ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ այդ հանդիպումը նախապատրաստելու համար»: