Բաժիններ՝

«Կառֆուրը» ՀՀ-ում տնտեսական խնդիրներ ունի. էկոնոմիկայի նախարար

Ֆրանսիական հայտնի «Կառֆուր» հիպերմարկետների ցանցի աշխատակիցներին աջակություն է ցուցաբերվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Ինչպես այսօր ԱԺ-ում քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, «Կառֆուրի» աշխատակիցները գնում են նախարություն, որոշակի հարցեր են տալիս:

«Մենք փորձում ենք աջակցել նրանց, տնտեսական ոլորտում կան խնդիրներ, փորձում ենք նրանց պատասխանել»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում անդրազգային ընկերությունների և կորպորացիաների ներկայացված լինելու՝ նախարարը նշեց, որ դա կարող է ՀՀ համար շատ զգալի փոփոխություն մտցնել. «Հարցն այն է, թե ինչպես պետք է դա անենք, խնդիրները մեկը չէ, կոմպլեքսային են, պետք է առանձին-առանձին աշխատենք նրանց հետ:

Կարևոր է, որ հարկային արտոնությունները և պետական աջակցությունը հստակ լինի, քանի որ եթե մեծ ընկերության հետ սկսում ենք բանակցությունները, հետո չենք կարողանում խոստացած աջակցությունը ապահովել: Նաև արտաքին ներդրողներին նայելուց պետք է նայել ներքին ներդրողներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս