
Արմեն Մովսիսյանը ՌԴ-ից «գրանտ» է ակնկալում՝ գազի գինը սուբսիդավորելու համար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ լրագրողների հարցերին կրկին խուսափողական՝ «դիվանագիտական» պատասխաններ տվեց.
«Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են»: Թե ինչ միջոցներից պետք է կառավարությունը սուբսիդավորի գազի գնի թանկացման 30%-ը՝ նախարարը նշեց, թե հենց այդ հարցի շուրջ էլ բանակցում են ռուսական կողմի հետ, որ «գրանտային միջոցներ տրամադրվեն»:
Հարցին՝ երբվանի՞ց է նոր սակագինը գործելու, Ա.Մովսիսյանը պատասխանեց՝ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի և գործընթացներն ավարտվեն: