Բաժիններ՝

Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել

Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել, այս մասին Tert.am-ը տեղեկացել էԲուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից:

69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են միացրել, բուժում են իրականացնում: Երեկվանից Էմիլ Բուդաղյանը անկողնային վիճակում է:

Նշենք, որ Բուդաղյանների ընտանիքն ունի շինարարական ընկերությունը, որը հիմնել է Էմիլ Բուդաղյանը, իսկ վերջին տարիներին ընկերությունը տնօրինել է սպանված Ավետիք Բուդաղյանը:

Tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս