Բաժիններ՝

Իրանի նախագահ պետք է դառնա այն մարդը, ով կկարողանա լուծել երկրի խնդիրները. Ալի Խամենեի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կան մի շարք խնդիրներ, և նախագահ պետք է դառնա այն մարդը, ով կկարողանա լուծել այդ խնդիրները:

Այս մասին Իսլամական հանրապետության հիմնադիր, այաթոլլահ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին.

«Թեկնածուները պետք է այնպիսի խոստումներ տան, որոնց հետագայում կարող են իրագործել նրանք: Գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունները սահմանափակված են միայն օրենքով, որը կոչված է ուղղորդել նախագահի գործողությունները, սակայն ոչ մի կերպ չի փաթաթում նրա ձեռքերը»:

Հայտարարելով Իրանում անցկացվող ընտրությունների ազատությունը՝ Խամենեին ընդգծել է, որ Իրանում թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ, և միայն օրենքն է որոշակիացնում, թե ով կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ ով ոչ.

«Օտար բազմաթիվ ԶԼՄ-ներ գրում են, որ ես աջակցում եմ այս կամ այն թեկնածուին, սակայն ես ոչ մեկին էլ նախապատվություն չեմ տալիս: Թշնամիները հուսով են, որ Իրանի ժողովուրդը ցածր հետաքրքրություն կցուցաբերի ընտրությունների նկատմամբ, որպեսզի հետո ասեն, որ իրանցիները չեն ցանկանում իսլամական կարգ կամ էլ սկսեն ինտրիգներ կազմակերպել, ինչին որ ականատես եղանք 4 տարի առաջ անցկացված նախագահական նախկին ընտրությունների ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս