Բաժիններ՝

Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք. Հերման Վան Ռոմպեյ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:

Ռոմպեյն իր այս հայտարարությունն արել է այսօր Եկատերինբուրգում մեկնարկած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի ժամանակ: Ռոմպեյի կարծիքով՝ ճգնաժամի քաղաքական կարգավորումը կապահովի անցում կատարել միասնական, ժողովրդավարական Սիրիային և վերջ կդնի արյունահեղությանը:

Ռոմպեյն ընդգծել է, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը պլանավորում են ամրապնդել Սիրիայի հարցում իրենց համագործակցությունը՝ հավելելով, որ Եվրոպան անկեղծ ողջունում է Ժնևյան խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս