Հունիսի 6-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը
Հունիսի 6-ին նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Նույն օրը Երևանում կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթն ու «Արամ Խաչատրյան» փառատոնը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդ (Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ռեկտոր), Վալերի Գերգիև (Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախնբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժոր ՙՄոսկվայի Զատկի Փառատոն-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն), Պավել Կոգան (Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր), Քշիշտոֆ Պենդերեցկի (կոմպոզիտոր և դիրիժոր), Ալեքսանդր Սոկոլով (Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր), Ալեքսանդր Չայկովսկի (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական ֆիլարմոնիայի գեղարվեստական ղեկավար) և այլք։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն ՙթավջութակ՚ մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները. 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:
Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում են` Արամ Թալալյան (ժյուրիի նախագահ, Հայաստան), Անյա Լեխներ (Գերմանիա), Օլե Ակահոշի (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլեր (Նիդերլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեա (Մոլդովա/Ռումինիա), Ալեքսեյ Սելեզնյով (Ռուսաստան), Էրկի Լահեսմա (Ֆինլանդիա)։
Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։
2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
ԱրամԽաչատրյանիանվանմիջազգայինմրցույթիաջակիցներնեն՝ ՙԱնի պլազա՚ հյուրանոցը, «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևանը», ՙՆացիոնալ՚ հյուրանոցը, Mozarteum ռեստորանը, Gusto ռեստորանը, The Club ակումբը,
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», news.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5, imyerevan.com, «ՏուրԻնֆո» ամսագիր։