
Սեյսմիկ կայանների տեղադրումը շարունակվում է

Որոշվեց չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» և «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաև հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ և Լեռնագոգ համայնքներում:
Սեյսմիկ դիտակայան հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել.
ա) դիտակետում սեյսմիկ աղմուկի հնարավորինս նվազագույն ֆոնային մակարդակ.
բ) սեյսմիկ կայանների անխափան կապը (ինտերնետ, ռադիոկապ եւ այլ).
գ) դիտակետի ապահովությունն ու անվտանգությունը:
Ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: