
Ինչու են բանկերը նախապատվությունը տալիս արտարժութային վարկերին

Արտարժութային վարկեր շատ տրամադրում են այն բանկերը, որոնք ներգրավում են շատ արտարժութային ավանդներ: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառանալով ավանդների և վարկերի դոլարիզացիայի մակարդակի աճին:
Նրա խոսքով՝ ԿԲ-ն բանկերին առաջադրում է վարկերի ռիսկերի կառավարման պահանջներ, իսկ արտարժութային ռիսկն ընկնում է բանկերի վրա:
«Տնտեսության տեսակետից բանկերը շատ շահագրգռված են, որ հաճախորդները վճարունակ լինեն, և վարկը տրամադրելուց առաջ ուսումնասիրություններ են իրականացնում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նշելով, որ տնտեսությանը տրամադրվող վարկերի տկոսադրույքները պայմանավորված են ավանդների տոկոսադրույքներով՝ նա հայտնեց, որ ներկայում «սփրեդը» (ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը) բավականին նվազել է՝ կազմելով 2%-ից ցածր:
168.am-ի հարցին՝ տնտեսության վարկավորման համար միջազգային կառույցներից բանկերի ներգրաված միջոցների և ավանդների չափը որքա՞ն է, Ա.Գրիգորյանը պատասխանեց, որ տրամադրվող վարկերի 20%-ը միջազգային աղյուրներից ներգրավված միջոցներն են, իսկ 80%-ը՝ սեփական միջոցներն են կամ ավանդները: Եթե չլինեին միջազային կազմակերպություններից ներգրավված միջոցները, ինչպե՞ս դա կանդրադառնր վարկավորման տոկոսադրույքների վրա. ԿԲ-ն գնահատել է և և հանգել եզրակացության, որ միջազգային վարկերը ընդհանուր հոսքի մեջ 3%-ից ցածր են: