Ինչ եղանակ է սպասվում հունիսի 1-ից 5-ը
Ուշադրություն
Հունիսի 1-ից 4-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում հնարավոր է կարկուտ:
ՀՀ տարածքում`
Հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:
Երևանում`
Հունիսի 1-ին` երեկոյան ժամերին և 2-ից 4-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (1990թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 7.10C (1896թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 19.50C