Բաժիններ՝

Հրդեհը մարելիս հրշեջները հայտնաբերեցին կնոջ դիակ. ոստիկանները բացահայտեցին սպանությունը (տեսանյութ)

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել մայիսի 8-ին Երևանի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս: Թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով ժամանել էր դեպքի վայր և բնակարանում հայտնաբերել երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում: Պարզվել էր, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով: Օրեր անց սպանությունը կատարելու ձերբակալվել էր Դավիթ Թամրազյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031