
23-ամյա ամերիկացին սպանել է աշխարհի ամենամեծ վագրային պիթոնին (տեսանյութ)

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 23-ամյա ամերիկացի Ջեյսոն Լիոնը որսացել և սպանել է աշխարհի ամենամեծ վագրային պիթոնին: Լիոնը պիթոնին նկատել է Մայամիի շրջակայքում՝ իր ընկերների հետ մեքենայով անցնելիս:
Օձին նկատելուց հետո երիտասարդներն իջել են մեքենայից, ինչից հետո Լիոնն օձին դուրս է քաշել թփուտից: Օձը փորձել է փաթաթվել նրան, սակայն Լիոնը դանակով կտրել է օձի գլուխը:
Լիոնը սատկած օձին հետազոտման նպատակով տարել է Ֆլորիդայի համալսարան: Նա համաձայնել է գիտնականներին հանձնել կենդանու կմախքը, իսկ կաշին պահել է իրեն՝ տանը կախելու համար:
Գիտնականները պարզել են, որ իգական սեռի պիթոնի երկարությունը կազմել է 5.7 մետր, իսկ քաշը՝ 58 կիլոգրամ: Նշվում է, որ իգական սեռի վագրային պիթոնները զգալիորեն մեծ են արական սեռի վագրային պիթոններից: